20 04 2023

Մենք բնիկ երևանցի ենք, իսկ ո՞վ են իրանք, որ գան իմ տնից ինձ հանեն․ Ֆիրդուսի բնակիչ



Երևանի Ֆիրդուսի թաղամասի բնակիչներն այսօր՝ ապրիլի 21-ին, կրկին բողոքի ակցիա են իրականացնում ՀՀ կառավարության շենքի մոտ՝ պահանջելով իրենց գույքի համար պատշաճ փոխհատուցում տալ։

Անցած շաբաթ` ապրիլի 14-ին Ֆիրդուսի բնակիչներին ՀՀ կառավարությունից խոստացել էին մինչև ապրիլի 18-ը պատասխան տալ սեփականատերերի նամակին, որն ուղարկվել է գրեթե 1 ամիս առաջ, սակայն պատասխան չեն ստացել:  Այսօր նրանք պահանջում են իրենց նամակի պատասխանը եւ բարձրաձայնումւ են սեփականատերերի իրավունքների ոտնահարման մասին:  

Բնակիչներից մեկը, լրագրողների հետ զրույցում ասաց․ «Մենք բնիկ երևանցի ենք, իսկ  ո՞վ են իրանք, որ գան իմ տնից ինձ հանեն․ ամեն մեկը մի գյուղից եկել են, մեզ մեր տնից հանում են, իսկ մենք իրանց համար պայքարեցինք՝ հավատալով իրանց․»,-ասաց նա։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ