21 02 2023

Ժամը 20։00-ից Խաչատուրովն անազատության մեջ է․ ոչ անհրաժեշտ դեղորայքն է ստացել, ոչ էլ՝ սնունդ․ փաստաբան



Հակակոռուպցիոն դատարանն այս պահին  քննում է  Գրիգորի Խաչատուրովի կալանքի հարցը։ Լրագրողների հետ զրույցում Գրիգորի Խաչատուրովի շահերի պաշտպան Հակոբ Ենոքյանն ասաց, որ այն գործով, որով անցնում է իր պաշտպանյանլն ունի  վաղեության ժամկետ « Գործը, մոտավորապես, 14 տարի առաջ տեղի ունեցած իրադարձությանն է առնչվում»,-ասաց փաստաբանը։ Անդրադառնալով Գլխավոր դատախազության տարածած հաղորդագրությանը, ըստ որի Խաչատուրովը մեղադրվում է՝  գույք ձեռքբերելու միջոցով փողերի լվացման մեջ, Նա վստահեցրեց, որ Գրիգորի Խաչատուրովը որևէ առնչություն չունի այդ գույքի ձեռքբերման հետ։

«Միայն այն հանգամանքը, որ ,ենթդրաբար,  գործարք է կնքվել, որը օրենքի շրջացմամբ է եղել, դա դեռևս  բավարար չի՝  համարվելու,  որ փողերի  լվացում է տեղի ունեցել «,-ասաց փաստաբանը։

Հարցին թե արդյո՞ք իրավունքի ոտնահարման փաստ արձանագրվել է փաստաբանն ասաց․

« Ժամը 20։00-ից անազատության  մեջ է եղել , կոնկրետ դեղամիջոցներ կան, որ պետք է օգտագործի, այդ թվում սրտանոթային հիվանդությունների հետ կապված , դրանք հնարավոր չեղավ փոխանցել, սնունդ հնարավոր չեղավ փոխանցել , այսինքն՝  ո՛չ սնունդ է ստացել ,ըստ անհրաեժշտութան, ոչ՝   էլ դեղերը»,-ասաց փաստաբանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ