ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրում է․
"Երեկ ուշ երեկոյան գործընկեր Քրիստինե Վարդանյանի հետ այցելեցի ՊՆ նախկին շենքի բնակիչներին։
Անթույլատրելի եմ համարում մեր հայրենակիցների նկատմամբ նման անտարբեր, սառնասիրտ վերաբերմունքը։
Մի՞թե մանկահասակ երեխաներին, կանանց, հաշմանդամություն ունեցող անձանց ձմեռվա ցրտին առանց տանիքի թողնելուն այլընտրանք չկա։
Ուրիշներին մարդասիրական օգնություն տրամադրել շտապող իշխանությունը չունի՞ յուրայիններին ապրումակցելու, աջակցելու մի գրամ իսկ ցանկություն։
Թեև, արցախցի մեր 120․000 հայրենակիցներին անտարբերության մատնած իշխանությունների դեպքում այսպիսի քայլերը բոլորովին անսպասելի չեն։
Հ․ Գ․ Երկար բանակցություններից հետո վերջապես ոստիկանները թույլ տվեցին 1-ի փոխարեն 2 վրան ամրացրել։
Ուզում եմ շնորհակալություն հայտնել նաև մեր այն բազում քաղաքացիներին, որոնք զանգերի միջոցով ինձ փոխանցեցին այս մարդկանց օգնելու պատրաստակամության մասին։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը