17 02 2023

Խաբում են․ հայ-թուրքական այսօրվա երկխոսության հետ Անիի կամրջի շինարարությունը կապ չունի․ Գեղամ Մանուկյան



«3 օր շարունակ Արարատ Միրզոյանի՝ Անկարա  այցից հետո տարածվումէ  տեղեկություն, որ համաձայնություն է ձեռքբերվել Թուրքայի ու Հայաստանի միջև Անիի կամրջի վերաբերյալ»,-այս մասին հրավիրված ասուլիսիս ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Գեղամ Մաուկյանը՝ միաժամանակ նշելով, որ հանրությանը խաբում են և  հայ-թուրքական  այսօրվա երկխոսության հետ  Անիի կամրջի շինարարությունը կապ չունի։   

Նա նշեց, որ 2020 թվականին հրապարակումներ են եղել, որ Անիի պատմական կամուրջը վերանորոգվում է։ Մինչ այդ, Գեղամ Մանուկյանն ասաց, որ ըստ թուրքական աղբյուրների, 2017 թվականին, 2019 թվականին Թուրքիայի տարբեր նախարարներ են խոսել Անիի կամուրջի վերանորոգման մասին, պաշտոնապես հայտարարվել է, որ գործողություններ են սկսվել Անիի պատմական կամրջի վերանորոգման համար։

Ընդդիմադիր պատգամավորը նաև ուշադրություն հրավիրեց Մարգարայի կամրջով՝ Հայաստանից մարդասիրական օգնություն Թուրքիա ուղարկելու, այնտեղից հայ փրկարարներին Հայաստան վերադարձնելու փաստին, որը պատմական են համարում։

Նա հիշեցրեց, որ Մարգարայի կամուրջը փակվել է 1993 թվականին, հայ-թուրքական սահմանը փակվել է 1993 թվականին Թուրքիայի կողմից որպես բռնության, ճնշման գործիք Հայաստանի նկատմամբ։

Գեղամ Մանուկյանը նաև ՀՀ կառավարության որոշումներ հրապարակեց, ըստ որոնց դեռևս 2020 թվականի հունիսի 25-ին  Մ3-Թուրքիայի սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստան, ինչպես նաև Թալին-Քարակերտ-Թուրքիայի սահման ճանապարհների վերանորոգման համար հատկացվում է երկու միլիարդից ավելի գումար։

«Այդ ժամանակ խոսվում էր, ոչ պաշտոնական,  Հայաստանի ու Թուրքիայի միջև ստվերային քննարկումների մասին։ Այդքան գումար  ներդնել, երբ որ որևէ ռազմավարական պլանավորում չունես, լուրջ հարցական է»,- ասաց Գեղամ Մանուկյանը։ 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ