13 02 2023

Պետք չի ներկել միայն այն կանգառը, որտեղ բնակվում եմ, ես ամեն տեղ էլ կամ․ քաղաքապետ



 «Հիշու՞մ եք, որ նախորդ նիստին խոսեցի կանգառասրահների մասին։ Ուզում եմ հիմա իմանալ՝ ներկե՞լ են։ Ես հարցս հենց այնպես չեմ տալիս․ ներկե՞լ են, թե ոչ։ Ո՞նց ներկել են, սխալ են արել էլի, որ ներկել են։ Տեխնիկական բնութագրում գրված է, որ պետք է փոշեներկված լինի, այլ ոչ թե ներկված։ Փոշեներկում նշանակում է, որ դրանք պիտի վառարանի միջով անցնեն։ Իսկ իրենք պարզապես ներկել են։ Այնպես որ մրցույթը հաղթող կազմակերպությունը այնտեղ, որտեղ աշխատանքներ է արել, ենթադրում եմ, որ աշխատել է նույն ձևով։ Հ՞ն։ Փորձաքննության տալ պետք չի։ Ակնհայտ երևում է, որ փոշեներկված չէ։ Պետք է առանձին տանեն, վառարանի մեջ փոշեներկում անեն, բերեն ու հետ դնեն տեղը։ Ու պետք չի, որ որտեղ ես եմ բնակվում, մենակ տեղի կանգառները տենց անել, բոլոր տեղերը պիտի տենց լինի»,- այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական հերթական նիստի ժամանակ ասաց Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը՝  հանձնարարականներով դիմելով համապատասխան վարչության պատասխանատուին։

Մանրամասն՝ տեսանյութում։ 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ