13 02 2023

Էս ձայնս ինչի՞ է արձագանքում, ոնց որ տոնական լինի․ քաղապետի ծննդյան օրն է



«ԱԻԾ-ին մի վայրկյանով ընդհատեմ: Թույլ տվեք շնորհավորել Ձեր ծննդյան տարեդարձը, մեր բոլոր գործընկերների կողմից  ցանկանալով պինդ առողջություն ուժ և եռանդ, շատ ու շատ հաջողություններ»,-Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ Հրաչյա Սարգսյանին դիմեց քաղաքապետի տեղակալ Լևոն Հովհաննիսյանը:

Գործակարգավարական խորհրդակցության մասնակիցները ծափերով շնորհավորեցին Երևանի քաղաքապետի ծննդյան տարեդարձը:

«Պարո՛ն Խաչատրյան, Ձեր ձայնի հետ ինչու է արձագանք հնչում, էդ տոնական ձայն եք որոշել դնել»,-զեկույցը կիսատ թողած ԱԻԾ ներկայացուցչին դիմելով՝ կատակեց Հրաչյա Սարգսյանը:

Դահլիճից հայտնեցին, թե թամադայի ձայն է:

«Հա, թամադայի ձայն է»,-հաստատեց քաղաքապետը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ