Ռեջեբ Թայիփ Էրդողանը Մարաշում հանդիպել է ադրբեջանցի որոնողափրկարարներին։ Նա շնորհակալություն է հայտնել Իլհամ Ալիևին և ադրբեջանցի ժողովրդին աջակցության համար։
«Նրանք մեզ հետ են այս ծանր պահին, ինչպես մենք էինք մեր եղբայրների հետ ղարաբաղյան պատերազմի ժամանակ»,- ասել է Էրդողանը Բաքվի ԱԻՆ որոնողափրկարարական խմբի հետ հանդիպմանը։ Այս մասին հաղորդում են Բաքվի լրատվամիջոցները։
Հիշեցնենք, որ Հայաստանը 27 փրկարար է ուղարկել Թուրքիա։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը