«Ինչպե՞ս է ստացվել, որ ՀԱՊԿ դիտորդական առաքելությունը չի ժամանում Հայաստան, ԵՄ դիտորդական առաքելությունը ժամանում է Հայաստան։ ՀԱՊԿ մեր գործընկերներն արձանագրել են, որ այդ առաջարկը շարունակում է մնալ ուժի մեջ , ինչի համար մենք շնորհակալ ենք․․․ Մենք ՀԱՊԿ-ից խնդրել ենք ճշգրտել ՀԱՊԿ պատասխանտվության գոտին ՀՀ-ում, իրենք չեն ներկայացրել․ ԵՄ դիտորդների այցը հնարավոր է դարձել, որովհետև ԵՄ-ն հստակ գծագրել է, թե որն է Հայաստանի սահմանը»,-այս մասին ասաց Նկոլ Փաշինյանը՝ Հայստանում տեղակայված ԵՄ առաքելության մասին հարցին ի պաասխան։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը