«Մալաթիա» տոնավաճառի աշխատակիցներն այսօր՝ փետրվարի 1-ին հավաքվել են տոնավաճառի տարածքում և բողոքի ակցիա են իրականացնում. նրանք բողոքում են՝ տոնավաճառը փակելու որոշման դեմ:
«600 տնտեսվարող էստեղ, անհատ ձեռներեցներ, բոլորի հարկային կոդը սկսվում է 32-ով , մաքսային , հարկային գերատեսչության ղեկվարները լավ հասկանում են, էդ հարկային կոդը ենթադրում է , որ էստեղի աշխատակիցները 17 տարվա պարտաճանաչ հարկատուներ են եղել , նույնիսկ՝ 20 տավա և ավելին , այսինքն էն մարդիկ են , որ ծանրագույն իրավիճակում էս երկրը չեն լքել , մնաեցլ ենք, շենացրել ենք․․․ Էդ չնովնիկը, որ որոշել է շուկան փակել, թող բերի իր մեկ ամսվա վարձատրությունը տա, ընտանիքս կերակրեմ, ես էլ կասեմ՝ հալալ ա ղեկավարությանը»,-ասաց տոնավաճառի աշխատակիցը։
Հիշեցնենք, Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ «Ռաֆայել-Տաթև» ընտանեկան տոնավաճառը, որը բոլորին հայտնի է որպես «Մալաթիա» տոնավաճառ, այսօրվանից՝ փետրվարի 1-ից փակվում է:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը