Հռոմի Ֆրանցիսկոս պապը Սուրբ Պետրոսի հրապարակում հնչեցրած իր կիրակնօրյա աղոթքում, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել է Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով ստեղծված մարդասիրական ծանր իրավիճակին։ Այս մասին փոխանցում է Vatican.news-ը։
«Ես նրանց հետ եմ, ովքեր ձմռան կեսին ստիպված են դիմակայել այս անմարդկային պայմաններին։ Միջազգային մակարդակով պետք է գործադրվեն բոլոր ջանքերը՝ խաղաղ լուծումներ գտնելու հանուն մարդկանց բարօրության»,- ասել է Ֆրանցիսկոս պապը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը