26 01 2023

Իշխանությունները մատները մատին չեն տալիս՝ բանակում խնդիրները լուծելու համար․ Գառնիկ Դանիելյան



«Գործընկերներիս հետ դեպքից անմիջապես հետո այցելել ենք Այրվածքաբանական կենտրոն, 2 զինծառայողի վիճակը ծայրահեղ ծանր էր, մյուսինը՝ միջին ծանրության։ Զինծառայողը սպայից բացի միակն էր, ով հրդեհի ժամանակ կարողացել էր փրկվել՝ դուրս գալով ճաղավանդակների արանքից»,-այս մասին, լրագրողների հետ զրույցում, ասաց ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։

«Երեկ ևս այցելել եմ Այրվացքաբանական կերնտրոն, բժիշկն ասաց, որ զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում, խոսքը վերակենդանացման բաժանմունքում գտնվող 2 զինծաայողի մասին է։ Նրանցից մեկը այդ պահին դրսում հերթապահ է եղել, մյուսն էլ  սպան է, ով հոգեբանական շատ ծանր վիճակում է գտնվում։ Վերակենդանացման բաժանմունքում է, այնտեղ տեսակցություններն արգելված են։ Ես չեմ ուզում հիմա գնահատական տալ, բայց մի բան կասեմ, կան շատ լավ կահավորված դիրքեր, որոնք ավելի շատ ցուցադրական են և կան բազմաթիվ խնդիրներ, որոնք այս պահին նպատակահարմար չէ, որ ասեմ, բայց մենք դրանցից որոշների մասին ասում ենք Ազգային Ժողովից։ Խնդիրն այն է, որ իշխանությունները մատները մատին չեն տալիս՝ այդ խնդիրները լուծելու համար»,- ասաց պատգամավորը։

Գառնիկ Դանիելյանի խոսքով իշխանությունները ոչ ադեկվատ են մոտենում բանակի խնդիրներին․ «Սա քաղաքական հարց չէ․ բանակը մերն է՝ բոլորինս և այդ խնդիրներին պետք է ադեկվատ վերաբերվեն և լուծեն դրանք։ Հրդեհված զորամասում զինվորներից մեկի ծնողն է գնացել այդտեղ էլեկտրականություն քաշել։ Ինձ թվում է այդքանով արդեն պարզ է, թե ինչպիսի վիճակում է բանակը»,- հավելեց պատգամավորը։

Գառնիկ Դանիելանն ասաց, որ տարրական պայմաններ չստեղծելով խոսել ինչ-որ բարեփոխումների մասին՝ աբսուրդ է․ «Ցավով եմ ասում, բայց բանակն ամեն ինչի կարիք էլ ունի՝ ամենատարրական բաներից սկսած։ Խոսում են մոդուլային տնակներից, դա աբսուրդ է։ Հայաստանում ամեն հնարավորություն էլ կա՝  օր առաջ զինվորների ծայառության վիճակը փոխելու»։

Անդրադառնալով հրդեհից հետո Փաշինյանի արած հայտարարություններին պատգամավորը նշեց, որ  եթե վարչապետի մակարդակով նման հայտարարություններ է արվում, դա արդեն որոշակի ուղղորդում է․  «Նախ ողբերգական դեպքից ժամեր անց հնարավոր չէ ինչ-որ գնահատական տալ։ Սպայի ընտանիքի հետ եմ խոսել, իրենք էլ են վրդոհվված, որ իրենց զավակը վերակենդանացման բաժանմունքում է, բայց արդեն այդ ընտանիքին թիրախ են դարձրել»։

Քաղաքական գործիչը նշեց, որ չի պատկերացնում մի երկիր, որտեղ ժամեր անց Պաշտպանության նախարարը հրաժարական չտա։

Մանրամասն՝ տեսանյութում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ