Մեր պետության 30-ամյա պատմությունը ցույց տվեց, որ կուսակցությունները մեր երկրում լավ չեն աշխատում, հերթական ընտրությունների ժամանակ չի կարելի հույսը դնել կուսակցությունների վրա: Այս մասին Այլընտրանքային նախագծեր խմբի կազմակերպած քննարկման ժամանակ ասաց ԱԺ նախկին պատգամավոր Աննա Կոստանյանը:
«Հասարակությունը հուսախաբված է, մոլորված է, պետք է աշխատանք տանել մարդկանց հետ, մաքսիմալ անկեղծ լինել, կան բազամթիվ հարցեր, որոնց պատասխանները պետք է տրվեն: Ոչ մի դեպքում չպետք է տրվել գայթակղությանը և չմեղադրել հասարակությանը»,-ասաց նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը