ԱԺ նախկին պատգամավոր Աննա Կոստանյանը ֆեյսբուքյան էջում գրում է․
«Ծանոթացե՛ք, ՀՀ ԱԺ ամբիոն։
Ուղղակի ուզում եմ պատկերացնել՝ եթե ասենք էս ամբիոնից ռուսիոյ դրոշ մը ծածանվեր, ի՜նչ կարգի տոռնադո կբարձրանար համայն աշխարհում՝ արևելքից արևմուտք։
Չէ, աբսուրդն էն ա, որ սրանք, ովքեր քյալլա են տալիս ռուսական իմպերիայի դեմ՝ գալոշի վրա մուռը հանելով, բոլորովին դեմ չեն մտնել եվրոպական (հուշեք ինչի) .... մեջ։
Ընհանուր առմամբ աշխարհի բոլոր հնարավոր քաղաքական, ռազմական և այլ միությունների անդամակցությունները դիտարկելը բնական ու նորմալ պրոցես է, երբ ելնում ես պետությանդ շահերից, բայց ոչ ստրկամտորեն վաճառվելու՝ մեկի գրկից մյուսին թռնելու տրամաբանությամբ, էն դեպքում, երբ ողջ կյանքդ հանրային դաշտում «ինքնիշխանություն» ես գոռացել։ Էս տեսակ պերֆորմանսներն արդեն նողկանք ու ծիծաղ են առաջացնում։ Էս տեսակը պետության, պետականության ընկալում չունի, չի էլ ունենալու, էս տեսակի մտքին մենակ Արևմուտքից մի «քյար» պոկելն ա, բացահայտվելուց էլ ռետինե դիմակով նույն ծախու գործունեությունը շարունակելը։
Հ.Գ. Մի ժամանակ դրոշը կախել էր սեփական ստուդիայի դեմը, հանեց, հիմա երևի տեղ չունի եվրոպական լվացքը փռելու, բերել ԱԺ ամբիոնում ա չորացնում»։
Հիշեցնենք, որ ԱԺ-ում տեղի ունեցած լսումների ժամանակ նախկին պատգամավոր, 1in.am կայքի ղեկավար Արման Բաբաջանյանը ամբիոնից կախեց ԵՄ դրոշը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը