14 10 2023

Այն ամենը, ինչ պետք է իմանալ բոլոր տեսակի միջազգային կառույցների մասին. Աննա Կոստանյան

Այն ամենը, ինչ պետք է իմանալ բոլոր տեսակի միջազգային կառույցների մասին. Աննա Կոստանյան

Աննա Կոստանյանը գրում է.

«ԵԽԽՎ-ն ափսոսանք է հայտնում, որ Ադրբեջանը չի պահպանել կառույցին միանալու պարտավորությունները և չի հարգել հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու իր հանձնառությունը, կոչ է անում ազատ արձակել հայ գերիներին։

Այն ամենը, ինչ պետք է իմանալ բոլոր տեսակի միջազգային կառույցների մասին, և երբեք հույսը չդնել դրանց կողմից մեզ համար ցանկալի սանկցիաներ կիրառելու վրա, հատկապես, երբ խոսքը գնում է Ադրբեջանի նման պետության մասին, որը որպես ստնտու կով է Եվրոպայի համար։

Հետաքրքիր ելույթ էր Իռլանդիայի պատվիրակի ելույթը` բավականին կոշտ, ուղիղ և կտրուկ։ Իռլանդիայի Հանրապետությունում վերջին պառլամենտական ընտրություններին խորհրդարանում տեղերի մեծամասնությունը վերցրել է Իռլանդիայի Հանրապետության և Հյուսիսային Իռլանդիայի վերամիավորման ծրագիրն առաջարկող Հանրապետական և Քրիստոնեա-դեմոկրատական կոալիցիոն ուժը։

Սա վառ օրինակ է, որ ազգային գաղափարախոսական ծրագրերն իրատեսական ու միանգամայն ակտուալ են, քանի գաղափարն առաջ մղող ուժեր կան, որոնք հստակ աշխատանք են տանում հասարակության ամենատարբեր շերտերի հետ»։

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ