Ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները «Հայեր միացեք» հայկական միջազգային բարեգործական կազմակերպության հետ համատեղ օգնություն են բաժանել Արցախի երեխաներին։
Այս մասին հայտնում է խաղաղապահների Telegram ալիքը:
Մարդասիրական ակցիան տեղի է ունեցել Ասկերանի շրջանի դպրոցներում, 2426 երեխա ստացել է հասցեական օգնություն։
Երեխաներին հանձնվել են մթերային փաթեթներ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը