17 01 2023

Առաջնագծում շատ բան ենք տեսել, դրա համար էլ քչախոս ենք․ Գեղամ Մանուկյանը՝ Անդրանիկ Քոչարյանին



«Աչքովս ընկավ՝ Անդրանիկ քոչարյանի՝ օրերս արված հայտարարությունը , թե՝  «դիրքերը , որ փոխվել են նաև տվել ենք հնարավորություն, որ ընդդիմադիր  գործընկերները հնարավորություն ունենան՝ տեսնելու և առնչվելու, բայց տեսնելուց հետո  իրենք շատ  սակավախոս են, և ասում են, որ Նոր տարվա  նախօրյակին ընդդիմադիր պատգամավորները   եղել են առաջնագծում»։  Այո՛ եղել ենք առաջնագծում  և Տավուշից մինչև Կապան՝  Ներքին Հանդ մեր ընդդիմադիր պատգամավորներն այցելել են առաջնագիծ, շատ բան ենք տեսել դրա համար էլ քչախոս ենք, աչքերում կրակով զինվորների ենք տեսել , սեփական դիրքը կառուցող ու հպարտացող հրամանատարի ենք տեսել , տեսել ենք հիվանդություններով դժվար քայլող , բայց՝ ազատամարտիկի ոգին պահող կամավորների, տեսել ենք, հպարտացել ենք, բայց տեսել ենք նաև շատ բան, որի մասին չենք ցանկացել բարձրաձայնել ։ Թադևոս Ավետիսյանն ու Քրիստինե Վարդանյանը եղել են Ջերմուկի առաջնագծում, որ մոտենաք հարցնեք շատ բան կպատմեն  և դրանից հետո Անդրանիկ  Քոչարյանը կհասկանա, որ ոչ թե  լավ բան ասելու մեջ քչախոս ենք, այլ՝   երկիրը սիրում ենք։  Երբ քչախոս ենք, քչախոս ենք հանրության առաջ որ թշնամին ինչ -որ բան չանի , ներսում Պաշտպանության նախարարին հատիկ-հատիկ գրած ենք ուղարկելու  էն ամեը , ինչ տեսել ենք»,-Աժ-ում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝  Անդրանիկ Քոչարյանին հիշեցնելով , որ Հունվարի 28-ը Հայկական բանակի կազմավորման օրն է։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ