Ինչու և ովքեր են թիրախավորել Գյումրիում ռուսական ռազմաբազան. 7or.am
7or.am-ը գրում է. Գյումրիի 102–րդ ռազմաբազայի դեմ տեղի ունեցավ հերթական բողոքի ակցիան։ Ձևական պատճատը Լաչինի միջանցքն էր։ Իրական պատճառը՝ հակառուսական արշավի իրականացումը։
Բողոքի ձևական նախաձեռնողները «ծռիստական» շրջանակներն էին։ Իրական նախաձեռնողները՝ Նիկոլ Փաշինյանն ու դրսի շրջանակները՝ արևմտաթուրքական ուժերը։
Գյումրիի ռազմաբազայի դեմ կանգնած բողոքել ու պահանջել Լաչինի միջանցքի բացում, առնվազն անգրագիտություն է, բայց ակցիայի բուն կազմակերպիչներն անգրագետ չեն։ Իրենց նպատակը Լաչինի միջանցքի բացումը չէ։ Ճիշտ հակառակը՝ որքան այն փակ մնա, այնքան թուրքական 5–րդ շարասյանմիջոցով հնարավոր կլինի հակառուսական տրամադրությունները շատացնել և լուծել աշխարհաքաղաքական խնդիր՝ մեր տարածաշրջանում ռուսականը փոխարինել թուրքական գործոնով և ստեղծել հակաիրանական գործողությունների նոր հնարավորություններ։
Նիկոլ Փաշինյանն «այո» է ասել Արցախն Ադրբեջանի կազմում թողնելուն։ Ալիևին հիմա խանգարում են ռուս խաղաղապահները, իսկ Թուրքիային Հայաստանում խանգարում է ռուսական ռազմաբազան։ Դրա համար էլ թիրախավորվել են և՛ խաղաղապահները, և՛ Գյումրիի ռուսական ռազմաբազան, որոնք տարբեր ֆունկցիոնալ նշանակություն ունեն, բայց որոնց դեմ միասնական պայքար է մղվում։
Եթե մեր թշնամիներին հաջողվի Արցախը հայաթափել ու վերցնել, ապա Հայաստանի անկումը կդառնա տեխնիկայի խնդիր։ Ահա թե ինչու են Գյումրիի ռազմաբազայի դիմաց ակցիաներ արվում, ռուս խաղաղապահներին Արցախից հեռացնելու քայլեր ձեռնարկվում ու Հայաստանում հակառուսական հիստերիա բարձրացվում։
Պետրոս Ալեքսանյան
Հ․Գ․ Հայաստանում բոլոր հակառուսական քարոզչագործիքները երկրպագում են Ուկրաինային, որը բոլոր առումներով Ադրբեջանի ու Թուրքիայի կողմնակիցն է։ Տնաբույծ «ծռիստներն» արդեն չեն էլ թաքցնում իրենց պատվիրատուներին։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը