ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը РИА Новости- ին տված հարցազրույցում հայտարարել է, որ երկրում ռուսական երկրորդ ռազմաբազայի տեղակայման անհրաժեշտություն չի տեսնում:
«Ինչ վերաբերում է հանրապետության տարածքում ՌԴ Զինված ուժերի լրացուցիչ զորամիավորման տեղակայմանը, կարծում եմ, որ դրա անհրաժեշտությունը չկա, եւ այս պահին մեր պետությունների միջեւ գոյություն ունեցող նորմատիվ իրավական հիմքը կանոնակարգում է միայն մեկ ռուսական բազայի գործունեությունը », - ասել է Հարությունյանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը