«Երևանում հունվարի 8-ի երեկոյան ժամը 23-ին սկսվեց թույլ ձյուն, դադարել է 2.30-ին Նոր Նորքում, ամբողջ տեխնիկան մոբիլիզացված է եղել, ողջ գիշեր ընթացել են մաքրման աշխատանքներ»,- Երեւանի քաղաքապետարանում գործակարգավարական խորհրդակցության ժամանակ նշեց քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը:
«Լուսադեմին ամենաառաջին ցուցիչը եղել է «Ավտոբուս» ՓԲԸ-ի տնօրենի հաղորդագրությունը, որ որևէ դժվարություն չի ունեցել քաղաքային տրանսպորտը անարգել դուրս է եկել երթուղի: ԱԻՆ-ից և պարեկային ծառայությունից որևէ ահազանգ գիշերը չեմ ստացել: Երթեւեկելի են բոլոր փողոցները: Այս պահին մաքրման աշխատանքներ են իրականացվում ստորգետնյա, վերգետնյա անցումների աստիճանների, շենքերի շքամուտքերի, այգիներ տանող աստիճանների վրա»,-ասաց նա:
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը