26 06 2019

Մայրաքաղաքի պատերին արդեն ոչ թե հուշատախտակներ են, այլ թոխմախի տապանաքարեր. Կամո Արեյան



«Մենք չունենք համաքաղաքային կանոն, ըստ որի պետք է տեղադրվեն այդ հուշատախտակները: Սակայն այստեղ կա նաև այն հարցը, թե ում կարելի է թույլատրել: Հարցն ունի նաև բարոյական և կանոնակարգման կողմ: Բարոյական կողմից ոչ մի շենքի բնակիչ դեմ չէ, որ իր նախկին հանգուցյալ բնակչի հուշատախտակը տեղադրվի: Զուտ քաղաքաշինական տեսանկյունից հարցադրումը ճիշտ է, մենք շենքեր ունենք, որոնց պատերի վրա այլևս տեղ չկա»,- այսօր ավագանու նիստի ժամանակ հայտարարեց Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը՝ ավագանու ուշադրությունը հրավիրելով շենքերի վրա այնտեղ ապրած անվանի մարդկանց հուշատախտակները տեղադրելու հարցի վրա:

Արեյանն անդրադարձավ նաև այն հարցին, թե որ մարմնի թույլտվությամբ պետք է կատարվի տեղադրումը:

«Այսօրվա օրենքով՝ միայն բնակիչների ժողովն է թույլտվություն տալիս: Եթե օրենքի տառակերությամբ շարժվեմ՝ կմոտենամ ոչ բարոյական ելքի: Սա էլ պետք է լուծվի: Եթե ուշադիր լինենք՝ մայրաքաղաքի շենքերի պատերին արդեն ոչ թե հուշատախտակներ են, այլ թոխմախի տապանաքարեր»,- ասաց Կամո Արեյանը՝ ընդգծելով, որ ժամանակն է, որ մայրաքաղաքում գործի մեկ էսքիզային տարբերակ:

Մանրամասն՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ