10 04 2023

Պարեկների հետ քննարկել ենք և շարունակելու ենք ամենօրյա ռեյդերը․ Կամո Արեյան



«Առաջին միջոցառումն, որը իրականացվել է՝ Արաբկի վարչական շրջանի ղեկավարը արգելափակել է որոշ մուտքեր, որպեսզի այնտեղ որևէ մեքենա չներթափանցի, նույն աշխատանքը կատարել է նաև Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարը, երկկողմանի փակել է Հրազդանի ջրանցքի ամբոջ երկայնքը՝ Դալմայի այգիների կողմից և Իսակովի պողոտայից բոլոր հատվածները վերցրվել է հսկողության տակ»,-Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ զեկուցեց քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը՝ զեկուցելով շինաղբն անթուլատրելի վայրերում տեղադրելու դեպքերը բացառելու վերաբրեյալ տրված հանձնարարականը:
Կամո Արեյանը տեղեկացրեց, որ նման միջոցներ է կիրառվել նաև Շենգավիթ վարչական շրջանում և քաղաքապետարանի վերահսկողություն իրականացնող և համապատասխան այլ ստորաբաժանումների և պարեկների հետ պայմանավորվել են, որ շարունակվելու են ամենօրյա ռեյդերը:

Արեյանը վարչական շրջանների ղեկավարներին հորդորեց վերահսկողություն իրականացնեն և կապ պահպանեն պարեկների հետ և տեղեկացրեց, որ առաջիկա օրերին կներկայացնի առաջարկներ համապատասխան վայրերում տրանսպորտային նշաններ տեղադրելու վերաբերյալ:

Տիգրան Ավինյանը հայտարարեց, թե այդ կերպ պայքարում են հետևանքների դեմ, բայց պետք է անդրադառնան նաև սկզբնաղբյուրին՝ շինհրապարակներին:

«Շինարարներն են, որ համապատասխան մաֆիային տրամադրում են շինաղբը, ենթադրաբար՝ դրանցից ավելի էժան ձերբազատվելու նպատակով»,-հայտարարեց գործակարգավարական նիստը վարող փոխքաղաքապետա Տիգրան Ավինյանը:

Մանրամաս՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ