Երևանի քաղաքապետարանը հրապարակել է 2019թ․ 2-րդ եռամսյակում քաղաքապետարանի աշխատակիցների եւ Երևանի վարչական շրջանների ղեկավարների պարգևատրումների ցուցակը։ Ընդհանուր թվով պարգևատրումը կազմել է 56,319,500 դրամ։
Ցուցակում տեսնում ենք, որ փոխքաղաքապետերը պարգևատրվել են 965 000 դրամով, քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը՝ 840 հազար դրամով։
Քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը պարգևատրվել է 560.000 դրամով։
Վարչական շրջանների ղեկավարների պարգևատրումները կազմել են 840 000-ական դրամ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը