Բրիտանական Anglo-Asian Mining Plc ընկերությունը, որը զբաղվում է Ադրբեջանում ոսկու, արծաթի եւ պղնձի արդյունահանմամբ, կարող է դիմել դատարան «Ղըզըլբուլաղ» («Կաշեն Դրմբոն») հանքավայրի ապօրինի օգտագործման հետ կապված, գրում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը:
«Առայժմ դժվար է ասել՝ հայցը նախաձեռնվելու է Ադրբեջանի կառավարության կողմից, թե հենց Anglo-Asian Mining Plc-ի կողմից։ Միաժամանակ անհրաժեշտ է ճշտել վնասի չափը։ Սակայն առայժմ այնտեղ հետազոտություն անցկացնելու հնարավորություն չկա», - հայտարարել է ընկերության ֆինանսական տնօրեն Իլհամ Խալիլովը։
Նշվում է, որ քաղաքական հարցերի լուծվելուց հետո ընկերությունը հետազոտական աշխատանքներ կսկսի «Ղըզըլբուլաղ» և դրա վերին մասում գտնվող «Դեմիրլի» հանքավայրերի տարածքում (այսպես են ադրբեջանցիներն անվանում Արցախի տարածքում գտնվող Դրմբոնի և Կաշենի հանքավայրերը-խմբ.):
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը