«Կանաչ ապագա» բնապահպանական շարժման ղեկավար Վահագն Վարագյանը բերման ենթարկվեց Ամուլսարի պահնորդական կետի տարածքից։
Նա նախքան բերման ենթարկվելը Վայոց Ձորի ոստիկանապետ Գևորգ Ազիզյանի հետ երկխոսություն ունեցով և նրան հորդորեց իր հետ «դու»-ով չխոսել և բացել ճանապարհը: Այդ երկխոսությունից հետո քիչ անց Վարագյանը բերման ենթարկվեց: Հանքի շահագործման դեմ ակցիան շարունակվում է, քաղաքացիները հորդորում են ոստիկանությանը ուժ չկիրառել:
Ավելի ուշ Վահագն Վարագյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ տեղեկացնելով, որ իրեն և Ռաֆայել Հովհաննիսյան բռնի ուժով բերման են ենթարկում Վայքի ոստիկանության բաժին:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը