«Ժամանակ»-ը գրում է․ «Չնայած վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 9-ին կոչ արեց ապաշրջափակել Ամուլսարի հանք տանող ճանապարհները, սակայն դա ամենևին չի նշանակում, որ իշխանությունը առաջիկա օրերին դիմելու է կոշտ միջոցների:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Իմ քայլը» խմբակցության անդամների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ դեռ 8 ամիս ժամանակ կա, և «Լիդիան»-ը իր գործունեությունը վերսկսելու է հաջորդ տարվա ապրիլ-մայիսից: Իսկ մինչ այդ հույս կա, որ հանքը շրջափակողները կամ կհոգնեն, կամ նրանց հնարավոր կլինի համոզել: Միայն այս տարբերակները փորձարկելուց հետո իշխանությունը կգնա ուժային լուծման»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժամանակ» թերթում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը