12 12 2022

Սև լիներ էդ օրը, որ ընտրեցինք Արայիկ Հարությունյանին, մեզ բոմժ դարձրեց․ Աղանոյի բնակիչ



«Էս մեր  Աղավնոյի տունն ա, Փաշինյան-Ալիև բանավոր փոխըմբռնման համար հարկադրաբար լքած մեր տունը,  միայն մեր խնամած ծաղիկներն ենք դուրս բերել տնից, չթողեցին, որ անգամ բաքիսն հանենք, թե բա՝ մի՛ վնասեք, մի՛ այրեք տները, շուտով հետ եք գալու»,- Yerevan.Today-ի տեսախցիկի առաջ իր հեռախոսի նկարներն է թերթելով պատմում  Արցախի քաշաթաղի շրջանից տարհանված 14-ամյա Անի Ռասոյանը։  

«Հաճախ եմ թերթում  գյուղի նկարները, դպրոցի, մեր տան․․․ Մեր փողոցի․․․ Ես իմ ձեռքով քանդել եմ մեր դասարանում գեղեցիկ պատրաստած  Աստվածաշունչը, իմ ձեռքով  ներկ եմ լցրել  վրան, որ թշնամին չպղծի»,- ասում է Անին՝ հպարտությամբ ցույց տալով Նժդեհի անվան դպրոցում իր ուսանած տարիների լուսանկարները։

Մայրը՝ Կարինեն, հույսի մի փոքր ճրագ է տեսնում, որ մի օր հետ կգնա Աղավնոյի իր սիրուն, տաքուկ տունը։

«Մեզ հանեցին, բայց, փա՛ռք Աստծո, թուրքը մտած չի դեռ Աղավնո․․․ Երևի պետք էր դատարկել Աղավնոն, Բերձորը․․․ Հիմա այնտեղ միայն ռուսներն են, ու սա ինձ մի նշույլ հույս է տալիս, որ կվերադառնանք։
Պատերազմից հետո հումանիտար աղետ ենք ապրել շատ երկար ժամանակ, ամիսներով հոսանք չենք ունեցել, հացի խնդիր ա եղել․․․ Բայց Արայիկ Հարությունյանը մի անգամ ոտքը չդրեց Աղավնո։ Հիմա բոմժի վիճակում է մեզ գցել, իրեն ի՞նչ կա, կամ էն  Հայկ Խանումյանի՞ն, Վիտալի Բալասանյանին․․․ մեզ դատարկուն արել՝ գաղթական են դարձրել, իրենք ապրում են իրենց տաքուկ տներում
։

Ես իրեն եմ ընտրել՝ Արայիկին, հիմա անիծում եմ՝ սև ըլներ էդ օրը, որ մենք ընտրեցինք Արայիկ Հարությունյանին, սա կյա՞նք ա, որ մենք ապրում ենք, իսկի փախստականի կարգավիճակ չեն տալիս, որ մեր հաջորդական քայլերը պլանավորենք»,- ասում է տիկին Կարինեն։

 Շարունակությունը՝ տեսնայութում։

«Շարունակվող պատերազմ» հաղորդաշարի թողարկումն ամբողջությամբ՝ այստեղ։

 Սյուզի Բադոյան

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ