Վալերի Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի գործող ռեկտոր Կարինե Հարությունյանը վերընտրվել է։ Այս մասին հայտնում են համալսարանից։
«Սիրով տեղեկացնում ենք, որ այսօր տեղի ունեցած ընտրություններում գործող ռեկտոր Կարինե Հարությունյանը վերընտրվեց ռեկտորի պաշտոնում՝ ձայների 12 - 8 հարաբերակցությամբ։
Հավելենք, որ ռեկտորի ընտրությունը վերապահված էր համալսարանի հոգաբարձուների՝ 20 հոգուց բաղկացած խորհրդին, որի նախագահն է փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը