29 11 2022

Ինչո՞ւ Աննա-Էրատոն համերգին չէր տարել հերոս Ռոբերտի կեղծ պապին․ Գագիկ Համբարյան

Ինչո՞ւ Աննա-Էրատոն համերգին չէր տարել հերոս Ռոբերտի կեղծ պապին․ Գագիկ Համբարյան

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը գրում է.

Երեկ Աննա-Էրատոն 44-օրյա պատերազմում զոհված 2 զինվորների մայրերի հետ գնացել էր բարեգործական համերգի և իրեն բնորոշ ոճով երկրա-բարակ գրառում էր արել...։

Աննա-Էրատո՛, նախ, ինչ-որ մեկին ինչ-որ բան հասկացնելու կամ ինչ-որ բանում մեղադրելու համար, լավ կլինի հիշես, թե ո՛վ սանձազերծեց և ու՛մ պատճառով տեղի ունեցավ 44-օրյա պատերազմը, ինչպե՛ս է այդ անձն իրեն պահում կամ ընդհանրապես ե՛րբ է հիշում իր իսկ կողմից սանձազերծված պատերազմի հազարավոր զոհերին...։

Աննա-Էրատո՛, այդ անձն էժանագին ֆոտոսեսիաներ անելու համար պատրաստ է իր կողմից սանձազերծված պատերազմում զոհվածների հարազատներին ասֆալտին փռել և նսեմացնել նույնիսկ Եռաբլուրում...։

Երկրորդը, քո ամուսնուն սատարող կեղծարարներին, ստախոսներին և մանիպուլյատորներին չդավաճանելով ինչու՞ այդ համերգին հետդ չէիր տարել այն խուլիգան խաբեբա ծերուկին՝ ու՛մ բեմ էիք բարձրացրել 2018 թ-ին և ամենավերջին ստորի նման հանրությանը ներկայացնում էիք որպես 2016 թ-ի ապրիլյան պատերազմի հերոս Ռոբերտ Աբաջյանի պապ...:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ