28 11 2022

Քրիստինե Վարդանյանն անդրադառնում է Փաշինյանի շարասյան պատճառով ծեծուջարդին



Հերթական սկանդալային պատմությունն է  տեղի ունեցել ՝ Փաշինյանի ավտոշարասյան շուրջ, որի մասին առաջինն է ահազանգ ստացել  ՀՅԴ անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։ 

Հիշեցնենք, որ,ուրբաթ օրը, համաձայն պատգամավորի գրառման, Լոռու մարզում Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան ճանապարհը բացելիս՝ պարեկները ծեծել են մի քանի քաղաքացու:Պարեկները վեճի են բռնվել մի տղամարդու հետ, որը խնդրել է իր հետ հարգանքով խոսել: Խոսակցությանը միջամտել է քաղաքացու եղբայրը: Հետո՝ տղամարդու 17 տարեկան որդին:Վեճին խառնված մեկ տասնյակից ավելի պարեկները, ըստ ահազանգի, դաժան բռնություն են կիրառել՝ օգտագործելով նաև արցունքաբեր գազ: 2 մարդ՝ այդ թվում անչափահաս տղան, կոտրվածքներով հիվանադանոց են տեղափոխվել:

«Ոչ թե սկանդալային, այլ՝ աղետալի  և մարդկային ճակատագրերի հետ կապ ունեցող միջադեպ է, այո՛, այնպես ստացվեց, որ առաջինը ես քաղաքացու հետ կապ հաստատեցի , քաղաքացին տեղեկացրեց, որ իրենց վրա հարձակում է եղել, դաժան ծեծի դեպք է եղել, պարեկները փորձել են ճանապարհ ազատել  Նիկոլ Փաշինյանի շարասյան համար և արդյունքում  լեզվակռիվ, վիճաբանություն է եղել, որը վերածվել է դաժան  ծեծի։ Դրա հետևանքով անչափահաս քաղաքացին և ևս մեկ քաղաքացի  մարմնական վնասվածքներով, կոտրվածքներով տեղափոխվել են հիվադանոց․ հիմա էլ, երբ դեպքը հանրային հնչեղություն է ստացել  փորձեր են ձեռնարկվում ոչ միայն ճնշումներ գործադրելու, այլ  ամեն ինչ հակառակը շրջելու  և տպավորություն թողնելու , որ քաղաքացիներն իրենք են վեճ հրահրել» ,-Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց Քրիստինե Վարդանյանը։

«Եթե անգամ  միջադեպում քաղաքացին է մեղավոր պետության օրինական ներկայցուցչի գործառույթը ոչ թե  ձեռքերին ազատություն տալն է ՝  իր հայեցողությամբ պատժիչ գործողություններ իրականացնելը, այլ՝  օրենքի տառին համապատասխան գործողություն իրականացնելը»,-ասաց պատգամավորը։

Մեր զրուցակցի խոսքով պետական համակարգերը  պաշտպանում  ու սպասարկում են նեղ թիմի շահերը  ու սովորական քաղաքացիների շահերի պաշտպանությունը  հանրության,  ազգային շահերով առաջնորդվողների ուսերին է ընկել ․«Ուստի մենք այստեղ պարտականություն ունենք»,-ասաց Քրիստինե Վարդանյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ