26 11 2022

Քարվաճառը այս տարածաշրջանի բանալին է, և այդ բանալին, առանց մի կրակոցի տեղական օգուզները նվիրեցին իրենց արևելյան եղբայրներին․ Տիգրան Քոչարյան

Քարվաճառը այս տարածաշրջանի բանալին է, և այդ բանալին, առանց մի կրակոցի տեղական օգուզները նվիրեցին իրենց արևելյան եղբայրներին․ Տիգրան Քոչարյան

Տիգրան Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Երկու տարի առաջ այս օրը թուրքը մտավ Քարվաճառ։
Առանց ոչ մի կրակոցի։ Քարվաճառը ,որը դիմացավ ամբողջ 44 օր պատերազմի ընթացքում հանձնեցին թուրքին։
Ծախեցին թուրքին։
Հարյուրավոր հայորդիների արյան գնով նվաճած հողը մի գերագույն Հուդայի ստորագրությամբ տրվեց թշնամուն։
Քարվաճառն ավելին էր քան ուղղակի հող կամ գեղեցիկ բնության տեսարաններով վայր։
Քարվաճառը այս տարածաշրջանի բանալին է։ Եվ այդ բանալին, առանց մի կրակոցի տեղական օգուզները նվիրեցին իրենց արևելյան եղբայրներին։
Նվիրեցին Արցախի տարածքով հոսող բոլոր գետերի ակունքները։
Նվիրեցին Վարդենիսի, Ջերմուկի, Սիսիանի անվտանգությունը։
Նվիրեցին Դադիվանք ազատ այցելելու և աղոթելու մեր իրավունքը։
200ից ավելի նոր կյանքեր խլվեց վատ կահավորված ու ոչ անվտանգ դիրքեր ունենալու պատճառով։
Իսկ ամենամեծ ստորությունը, դա այն էր, որ դա արվեց Քարվաճառը ազատագրողներից մեկի Ավոյի ծննդյան օրը։
Քարվաճառը մեզանից ստոր ձևով գողացած մեր Հայրենիքն է։
Եվ մենք և մեր հետագա սերունդները պետք է դա հասկանան։
Քարվաճառը չպետք է լինի թուրքի տիրապետության տակ։
Եվ դա պաթոս չի։
Դա մեր գոյության և անվտանգության երաշխիքն է։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ