18 11 2024

Մասիսը զինանշանի վրա քյաբաբով հեշտությամբ փոխարինող հասարակությանը որևէ բան բացատրել այլևս անիմաստ ա. Տիգրան Քոչարյան

Մասիսը զինանշանի վրա քյաբաբով  հեշտությամբ փոխարինող հասարակությանը որևէ բան բացատրել այլևս անիմաստ ա. Տիգրան Քոչարյան

Տիգրան Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. 

Այն ինչ կատարվում է հիմա Հայաստանի հետ ուղղակի Արցախի հանձնման ածյանցյալներն են:

Արցախի հանձնումը համակարգի քրաշ-թեստն էր, որը ցույց տվեց, որ հայ հասարակությունը ու պետականությունը իրար հետ որևէ կապ չունեն:

Հասարակության մի մասը ուղղակի ծախված ա, մնացածն էլ հիմարացված:

Հայերը հոգնել են հայ լինելուց, պետականություն կրելուց:

Մարդիկ , որ իրենց մեջ կոնսենսուսի եկան, որ օրինակ Ստեփանակերտը չպետք է լինի մայրաքաղաք, իսկ Արցախը չպետք է ունենա պետականություն, իրենց մեջ արդեն կոնսենսուսի են եկել, որ ՀՀ-ի գոյությունը առանձնապես պետք չի:

Մասիս սարը  ՀՀ զինանշանի վրա քյաբաբով  հեշտությամբ փոխարինող հասարակությանը որևէ ազգային բան բացատրել այլևս անիմաստ ա:

Ցեղասպանությունից ուրացած արտգործնախարին հանդուրժող հայ հասարակությունը պատրաստ է նորից ցեղասպանվել, միայն մեռնելուց առաջ քյաբաբով մի դուռում էլ ուտի:

Եկեք իրար չխաբենք ու թիթեռներ չնկարենք: 

Այս ամեն ինչին իրական դիմադրող ու չհաշտվող մարդկանց քանակը չի անցնում վիճակագրական անճշտության 2-3 %  տոկոսի չափը:

Արցախը որպես զրահաբաճկոն հանած ու դեն նետած հայ հասարակությունը ոչ մի բանից այլևս բողոքելու տեղ չունի:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ