21 11 2022

Մաքենիսի դպրոցում մի քանի օր է դասադուլ է․ ՀՅԴ-ական գործչի ներկայացրած դպրոցի զարգացման ծրագիրը մարզպետարանը չի հաստատում. Yerkir.am

Մաքենիսի դպրոցում մի քանի օր է դասադուլ է․ ՀՅԴ-ական գործչի ներկայացրած դպրոցի զարգացման ծրագիրը մարզպետարանը չի հաստատում. Yerkir.am

Yerkir.am- ը գրում է․

Գեղարքունիքի մարզի սահմանամերձ Մաքենիս գյուղի դպրոցում մի քանի օր է դասադուլ է։ Մարզպետարանն առանց պատճառաբանության մերժում է դպրոցի նախկին տնօրենի, այժմ էլ տնօրենի միակ թեկնածու Ադամ Մխիթարյանի ներկայացրած զարգացման ծրագիրը, ով, ի դեպ, դպրոցում տնօրեն է եղել 16 տարի։

Շուրջ մեկ տարի է` Ադամ Մխիթարյանը հանդիսանում է տնօրենի միակ թեկնածուն  և իր թեկնածությունը պաշտպանում են և՛ մանկավարժական խորհուրդը, և՛ ծնողխորհուրդը։

Վաղը դպրոցում 14-րդ անգամ է մրցույթ լինելու,  քանի որ 13 մրցույթները տապալվել են՝ քվորում չլինելու պատճառով։

Պարզվում է դպրոցի կառավարման խորհուրդի 9 հոգուց բաղկացած կազմից 4-ը խնամի-ծանոց-բարեկամ են և ծնողներին հետաքրիր է, թե ինչպես են մի ընտանիքի անդամները դառնում մի դպրոցի կառավարման խորհուրդի անդամներ ու իրենց թելադրող անձը մի քանի օր առաջ պաշտոն է ստանում՝ դառնալով Վարդենիսի փոխքաղաքապետ։

Yerkir.am-ի հետ զրույցում դպրոցի տնօրենի միակ թեկնածու, ՀՅԴ-ական Ադամ Մխիթարյանը նշեց, որ արդեն իսկ ակնհայտ է, որ սա ուղղորդված է․«Պետք է քվեով հավանության տան դպրոցի զարգացման ծրագրին, երբ հարցում եմ, որ մասը իրատեսական չէ, որ դեմ եք քվեարկում, քար լռություն է տիրում, կամ իր անուն գրել չիմացողը զարգացման ծրագիր քննարկո՞ղ է։ Իրենք ընդամենը գործիք են Մաքենիսի դպրոցում տնօրենի ընտրությունները չկայանալու համար, կամ կայանալուց հետո՝ դեմ քվեարկելու համար։ Ակնհայտ է, որ սա քաղաքական նկատառումներ ունի, քանի որ ես ՀՅԴ անդամ եմ, միգուցե դա է, որ չեն ուզում, որ այստեղ մրցույթը կայանա»,- նշեց նախկին տնօերը։

Պարզվում է խնդիրն այն է, որ հանրակրթական ծրագրում փոփոխություն է, եղել և հունվարից հետո դպրոցի տնօերի պաշտոնը նշանակովի է դառնալու։ Իշխանությունն ամեն կերպ անում է, ոպեսզի սահմանամերձ գյուղում իր թեկնածուն ունենա, նշանակի ժամանակավոր պաշոնակատար, հետո՝ տնօրեն։

ՀՅԴ-ական գործիչը նշում է, որ շատերին են դիմել ԺՊ դառնալու համար, ընդ որում այնպիսի մարդկանց, ովքեր քրեական գործերով են անցնում․ «Դիմել են մի քանիսին, բայց նրանք հրաժարվել են։ Իրենք անում են այնպես, որ ես էլ լքեմ գյուղը, ի՞նչ են ուզում էս գյուղից, ի՞նչ են կորցրել ու ի՞նչ են ման գալիս։ Եթե ես տիկնոջս վերցրեցի, դուրս եկա գյուղից, ո՞վ է նրանց տառուսուցում անելու, կինս միակ դասվարն է, նրան փոխարինող չկա»։

Նախկին տնօրենը նշում է, որ ուսման որակը գյուղում շատ բարձր է։ Չնայած նրան, որ անցյալ տարի ունեցել են 8 շրջանավարտ, բայց նրանցից 4-ը ընդունվել են բարձրագույն հաստատություններ, ու գյուղում կրկնուսույցի հնարավորություն չկա։ Այդ որակը ապահովում են 70 հազար դրամ աշխատավարձ ստացող ուսուցիչները։

Դպրոցի նախկին տնօրենը 44-օրյա պատերազմի կամավոր մասնակից է, սեպտեմբերի 13-ի ռմբակոծության ժամանակ էլ ջոկատ է կազմել գյուղից, որպեսզի դուրս գա՝  հայրենիքը պաշտպանելու։

Դպրոցում այժմ էլ դասադուլը շարունակվում է, քանի որ ծնողներն իրնց նախաձեռնությամբ նամակներ են ուղղարկել նախարարություն և մարզպետարան, և խնդրել են, որպեսզի մարզպետն անձամբ գա գյուղ և քննարկի այս հարցը ծնողների հետ, իսկ մարզպետը չի եկել։

«Ծնողներն իրենց նամակում գրել էին, որ դիմելու են ծայրահեղ քայլերի և հինգշաբթի օրվանից երեխաներին դպրոց չեն ուղղարկում և նշում են չեն թողնի դպրոց գալ, մինչև այս հարցը լուծում չստանա։ Ծնողները սպասում են վաղվա իրադարձությունների զարգացմանը, հետագա քայլերի մասին հասկանալու համար, իսկ մրցույթից ակնկալիք չունենք, քանի որ սրանց մրցույթն ու ուսումը չի հետաքրքրում, միայն հետաքրքրում է, որ ամեն տեղ կարողանան իրենց արմատները խրեն։ Իրենց իսկ ասած ժողովրդավարությունը արդեն իսկ փուչիկ է դառնում, սա մի այլ կարգի բռնապետություն է։ Իսկ ես ոչինչ չունեմ կորցնելու, ես արտագաղթող տեսակ չեմ, ես պայքարելու եմ մինչև վերջ»,- նշեց Ադամ Մխիթարյանը։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ