Ամերիկան բարձր է գնահատում Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման կանոնակարգի ձևակերպումը, X-ի իր էջում գրել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Մեթյու Միլլերը։
«Դա ցույց է տալիս, որ հնարավոր առաջընթաց գրանցել մշտական երկխոսության միջոցով։ Մենք աջակցում ենք կայուն, արժանապատիվ խաղաղության ուղղությամբ երկու կողմերի աշխատանքին՝ հանուն տարածաշրջանում անվտանգության և բարգավաճման»,- նշվում է հաղորդագրության մեջ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը