Գեղարքունիքի մարզի սահմանամերձ Մաքենիս գյուղի դպրոցում մի քանի օր է դասադուլ է։Մարզպետարանն առանց պատճառաբանության մերժում է դպրոցի նախկին տնօրենի, այժմ էլ տնօրենի միակ թեկնածու Ադամ Մխիթարյանի ներկայացրած զարգացման ծրագիրը, ով, ի դեպ, դպրոցում տնօրեն է եղել 16 տարի։ Նշենք, որ Ադամ Մխիթարյանը նաև ՀՅԴ Վարդենիսի կոմիտեության անդամ է։
Շուրջ մեկ տարի է` Ադամ Մխիթարյանը հանդիսանում է տնօրենի միակ թեկնածուն և իր թեկնածությունը պաշտպանում են և՛ մանկավարժական խորհուրդը, և՛ ծնողխորհուրդը։
Այսօր դպրոցում 14-րդ անգամ է մրցույթ նախատեսված, քանի որ 13 մրցույթները տապալվել են՝ քվորում չլինելու պատճառով։
Ծնողները լրագրողների հետ զրույցում ասացին, որ Ադամ Մխիթարյանը ջանք ու եռանդ չի խնայել դպրոցի խնդիրների լուծման համար և դրան զուգահեռ՝ մասնակիցը դարձել գյուղի անվտանգային բոլոր հարցերին, այն դեպքում, երբ թե՛ մարզպետարանից, և թե իշխանություններից գյուղի տեղն անգամ չգիտեն։
Մանրամասն՝ տեսանյութում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը