31 10 2024

Ջերմաստիճանը կնվազի մինչև 10 աստիճանով

Ջերմաստիճանը կնվազի մինչև 10 աստիճանով

Հիդրոօթերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են՝ Երևանում նոյեմբերի 1-2-ին, 5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Նոյեմբերի 3-ի երեկոյան ժամերին, 4-ի գիշերը հնարավոր է կարճատև անձրև։

​Մարզերում  նոյեմբերի 1-2-ին, 3-ի գիշերը, 5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 3-ի ցերեկը, 4-ին հանրապետության առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում՝ ձյան տեսքով։

Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5մ/վ։

Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 3-ի և 4-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 3-6, նոյեմբերի 4-5-ի գիշերը` ևս 2-4 աստիճանով։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ