22 11 2022

Ադամ Մխիթարյանը դպրոցի տնօրեն է, բայց ամեն հարցով կանգնած է գյուղացիների կողքին․ Մաքենիսի բնակիչ



Գեղարքունիքի մարզի սահմանամերձ Մաքենիս գյուղի դպրոցում մի քանի օր է դասադուլ է։ Մարզպետարանն առանց պատճառաբանության մերժում է դպրոցի նախկին տնօրենի, այժմ էլ տնօրենի միակ թեկնածու Ադամ Մխիթարյանի ներկայացրած զարգացման ծրագիրը, ով, ի դեպ, դպրոցում տնօրեն է եղել 16 տարի։ Նշենք, որ Ադամ Մխիթարյանը նաև ՀՅԴ Վարդենիսի կոմիտեության անդամ է։

Շուրջ մեկ տարի է` Ադամ Մխիթարյանը հանդիսանում է տնօրենի միակ թեկնածուն և իր թեկնածությունը պաշտպանում են և՛ մանկավարժական խորհուրդը, և՛ ծնողխորհուրդը։

Այսօր դպրոցում 14-րդ անգամ է մրցույթ նախատեսված, քանի որ 13 մրցույթները տապալվել են՝ քվորում չլինելու պատճառով։

Ծնողները լրագրողների հետ զրույցում ասացին, որ Ադամ Մխիթարյանը ջանք ու եռանդ չի խնայել դպրոցի խնդիրների լուծման համար և  դրան զուգահեռ՝  մասնակիցը դարձել  գյուղի անվտանգային  բոլոր հարցերին, այն դեպքում, երբ թե՛ մարզպետարանից, և թե իշխանություններից գյուղի տեղն անգամ չգիտեն։

 «Ադամ Մխիթարյանը համայնքի դպրոցի 16 տարի է տնօրեն է և ամեն ինչից տեղյակ է , կարողանում ես ամեն հարցով դիմել, դրա համար ենք իրեն ուզում»,-նշեց ծնողներից մեկը։ Իսկ մյուսն էլ  վստահեցրեց․ « Ադամ Մխիթարյանը դպրոցի տնօրեն է, բայց ամեն հարցով կանգնած է գյուղացիների կողքին»,-ասաց սահմանամերձ գյուղի բնակիչը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ