Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց է ունեցել Մեծ Բրիտանիայի պետքարտուղար Սթիվեն Դաութիի հետ։ Ադրբեջանական լրատամիջոցների հաղորդմամբ, նրանք քննարկել են տաբեր հարցեր, անդրադարձել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացին։
Բայրամովը բրիտանացի գործընկերոջն ասել է, որ «ադրբեջանական կողմի նախաձեռնած խաղաղության համաձայնագրի բանակցային գործընթացում լուրջ առաջընթաց է արձանագրվել, աշխատանքներ են տարվում նախագիծն ամբողջությամբ համաձայնեցնելու ուղղությամբ»։
«Մինչդեռ Հայաստանի Սահմանադրության մեջ պարունակվող տարածքային պահանջներն Ադրբեջանի նկատմամբ հանդիսանում են գործընթացի հիմնական խոչընդոտը»,- ասել է Բայրամովը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը