28 10 2024

Հայաստանում Հնդկաստանի քաղաքացիների քանակը նվազել է. Վահե Հովհաննիսյան



2024 թվականին Հայաստանում Հնդկաստանի քաղաքացիների քանակը էականորեն նվազել է: Այս մասին ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում 2025 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը:

«Այսինքն, եթե խոսքը աշխատանքային միգրանտների մասին է, ապա իմ ունեցած տվյալներով նրանց քանակը էականորեն նվազել է»,- նշեց նա:

Սակայն նախարարը չգիտեր, թե ՀՀ ժամանած Հնդկաստանի քաղաքացիները որպես զբոսաշրջիկ են եկել, թե՞ աշխատելու նպատակով:

Մանրամասն՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ