22 11 2022

Հայրենիքը գյուղից է սկսվում, մի՛ կոտրեք սահմանամերձ գյուղի բնակչի ոգին․ Մաքենիսի դպրոցի դասվար



Գեղարքունիքի մարզի սահմանամերձ Մաքենիս գյուղի դպրոցում մի քանի օր է դասադուլ է։ Մարզպետարանն առանց պատճառաբանության մերժում է դպրոցի նախկին տնօրենի, այժմ էլ տնօրենի միակ թեկնածու Ադամ Մխիթարյանի ներկայացրած զարգացման ծրագիրը, ով, ի դեպ, դպրոցում տնօրեն է եղել 16 տարի։ Նշենք, որ Ադամ Մխիթարյանը նաև ՀՅԴ Վարդենիսի կոմիտեության անդամ է։

Շուրջ մեկ տարի է` Ադամ Մխիթարյանը հանդիսանում է տնօրենի միակ թեկնածուն և իր թեկնածությունը պաշտպանում են և՛ մանկավարժական խորհուրդը, և՛ ծնողխորհուրդը։ Այսօր դպրոցում 14-րդ անգամ է մրցույթ նախատեսված, քանի որ 13 մրցույթները տապալվել են՝ քվորում չլինելու պատճառով։

 «Ցավ եմ ապրում, որ մի քանի խամաճիկների պատճառով կարող եմ լքել իմ գյուղը, ցավ եմ ապրում, որ մի քանի խամաճիկների պատճառով կարող եմ լքել իմ գյուղը »,-լրագրողների հետ զրույցում ասաց դպրոցի միակ դասվարը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ