ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը Ստամբուլում տեղի ունեցած պայթյունից հետո գրառում է արել Twitter–ում և ցավակցություն հայտնել Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուին։
«Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում Ստամբուլում տեղի ունեցած մահաբեր պայթյունից զոհվածների ընտանիքներին և շուտափույթ ապաքինում եմ մաղթում տուժածներին»,– գրել է նա:
Հիշեցնենք` նոյեմբերի 13–ին Թուրքիայի կենտրոնում պայթյուն էր որոտացել, որի հետևանքով կան զոհեր ու վիրավորներ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը