12 11 2022

Թուրքիայից վտանգ չտեսնող Լիպարիտյանը, այսքանից հետո, քննադատում է հակառակ կարծիք ունեցողներին․ թուրքագետ



 «Առաջին թեզը Թուրքիան սպառնալիք ու թշամի չէ  գրախոսվող գրքի  ամենախոցելի և հայկական հասարակությանն ապակողմնորոշելու ամենավտանգավոր  թեզն է»,-այս մասին ասաց թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը՝  Ժիրայր Լիպարիտյանի «Հայաստան-Թուրքիա. պետականություն, պատմություն, քաղաքականություն» գրքի թուրքագիտական գրախոսություն» աշխատանքը վերլուծելիս։

«Ըստ Լիպարիտյանի՝  սուտ ու կեղծ էին այն մտավախությունները, թե՝  Թուրքիան  90-ականներին  և 2020-ին ցանկացել է զինված հարձակում գործել Հայաստանի վրա, սուտ են այն թեզերը, որ  Թուրքիան,ըստ Լիպարիտյանի,  ներգրավված է եղել արցախյան պատերազմում»,-ասաց թուրքագետը՝  հատկանշելով․ « Թուրքիայից վտանգ չտեսնելու հարցում անուղղելի լավատես Լիպարիտյանն այսքանից հետո դարձյալ  չի հավատում Թուրքիայի՝  Հայաստանի համար սպառնալիք լինելուն և քննադատական սլաքներն է ուղղում հակառակ կարծիք ունեցողների դեմ»,-ասաց Ռուբեն Մելքոնյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ