Գրիգորի Խաչատուրովի ազատ լինելը կարող էր և կարող է խոչընդոտել միայն ու միայն թշնամուն, թուրք-ադրբեջանական տանդեմին։ Այս մասին Գրիգորի Խաչատուրովի պաշտպանական խմբի հրավիրած մամուլի ասուլիսին հայտարարեց ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը։
«Գաղտնիք չէ, որ մեր հայրենիքի տարբեր հատվածներ այսօր շարունակում են մնալ Ադրբեջանի օկուպացիոն ծրագրերի թիրախում, և դրանց մեջ են «անկլավները», որոնք մեր հայրենիքի անբաժանելի մասերն են։ Իսկ այդ «անկլավ» կոչվածները, մեր հայրենիքի սրբազան հատվածները, միլիմետր առ միլիմետր գիտի գեներալ Խաչատուրովը, դրանց ստրատեգիական և ռազմական նշանակությունը գիտի նա։ Եվ հիմա, երբ միջազգային որևէ մեխանիզմ չի գործում, ավելի առաջնային պլան են գալիս անհատները, որոնք կարող են բեկում մտցնել այս իրավիճակում։ Այդ անհատներից է Գրիգորի Խաչատուրովը, որն անկլավների հանդեպ Ադրբեջանի ոտնձգություններին կարող է դեմ կանգնել և՛ որպես գեներալ, և՛ որպես քաղաքացի», - ասաց նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը