Այժմ Հայաստանը գտնվում է դիվանագիտական պատերազմի մեջ. 2020-ից հետո թեժ պատերազմն ավարտվել է, սկսկել է դիվանագիտական ճակատամարտը: Այս մասին «Դիվանագետների համահայկական խորհուրդ» ՀԿ-ի կազմակերպած «Հայաստանի արդի մարտահրավերները և դրանց հաղթահարման այլընտրանքային ուղիները» կլոր սեղան-քննարկմանը իր ելույթում ասաց ԵՊՀ արևելագետության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը։
Մելքոնյանի խոսքով, մենք այդ ճակատամարում պարտվում ենք, քանի որ իրական դիվանագետներն այդ նախարարությունից դուրս են, և ովքեր պետք է դրսում լինեին, այդ նախարարության ներսում են։
«Արտգործնախարարությունում ոչ թե ստեղծագործ դիվանգետներ են, այլ մեծ մասը տուն պահող, ընտանիք պահող, համակերպվող «դիվանագետներ» են»,-ասաց նա։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը