10 11 2022

Հայ-ռուսական հարաբերությունները վտանգված են․ քաղաքացիները կոչով դիմում են նաև ռուսահայությանը



 Հայկական Արժեքների Պաշտպանության «Կամք» հասարակական նախաձեռնությունը ակցիա է նախաձեռնել ՀՀ-ում ՌԴ դեսպանության դիմաց՝  դեսպանատան աշխատակիցներին  փոխանցելու «Կամքի» 29.10.2022 թվականի ՌԴ հայաստանյան ներկայացուցչական մարմիններին և  ռուսահայությանն ուղված բաց նամակը՝ պահանջելով, որպեսզի դեսպանատունը նամակները հասցնի Ռուսաստանի Դաշնության ազգությամբ հայ գործարար և մշակութային համայնքի ներկայացուցիչներին` Ալբերտ Ավդոլյանին, Արտյոմ Խաչատրյանին, Արա Աբրահամյանին, Արթուր Ասատրյանին, Սերգեյ Գալիցկիին, Սերգեյ Համբարձումյանին, Սերգեյ Սարկիսովին, Նիկոլայ Սարկիսովին, Նորայր Թեւանյանին, Գենադի Ստեփանյանին, Գարեգին Ղեւոնդյանին, Գագիկ Զաքարյանին, Ռուբեն Վարդանյանին, Կարեն Կարապետյանին, Սամվել Կարապետյանին, Դանիլ Խաչատուրովին, Կամո Հայրապետյանին, Արսեն Աբրամյանին, Վահե Ավանեսյանին եւ այլոց։

 Ակցիայի ժամանակ, նամակն ընթերցելով, ներկաներն ընդգծեցին, որ  հայ-ռուսական հարաբերությունները հետևողական հետընթաց են ապրում, ոչ միայն վերջին ամիսներին, այլ ՝ տարիներ շարունակ։ Կոչով դիմելով նշեցին․ «Ակնկալում ենք, որ ռուսական շրջանակի հայ գործարարները, մշակութանին ու քաղաքական գործիչներն  օգնեն՝   կանխելու  Հայաստանում տարվող հակառուսական քարոզչությունը»։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ