19 04 2022

Արցախյան խնդրի լուծման բանալին Ազատության հրապարակում է․ Խաչիկ Գալստյան



Փաշինյան-Պուտին հանդիպումից անձամբ ես մեծ ակնկալիքներ չունեմ։ սա համարում եմ արարողակարգային հանդիպում, քանի որ լրանում է հայ-ռուսական դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակը։ Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության քաղխորհրդի անդամ, քաղաքագետ Խաչիկ Գալստյանը։

«Հայ-ռուսական հարաբերությունները խոր ճգնաժամ են ապրում։ Իշխանության ապիկար և հետևողական, ամեն գործողությամբ դաշնակցային հարաբերությունները վտանգելուն միտված քաղաքականությունը հայ-ռուսական հարաբերություններում լուրջ ճեղքվածքներ է առաջացնում, և այն հրապարակային խոսքերը, որ հնչում են իշխանության շուրթերից, դրա մասին են վկայում»,- նշեց Գալստյանը։ 

Մանրամասն՝ տեսանյութում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ