18 01 2021

ՀՀ միակ ճանապարհը Ռուսաստանի հետ համադաշնության մեջ լինելն է. Բաղդասարով



Փորձագետ Սեմյոն Բաղդասարովը ուղերձ է հղել, որում ասվում է․

«Նիկոլ Փաշինյանի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի մասնավոր այցի մասին ամեն օր ստացվող լուրերը նողկանք են առաջացնում։ Ծախվածություն և դավաճանություն, այցեր թանկարժեք ռեստորաններ, էլիտար անշարժ գույքի ստացում։ Խոսք չի կարող լինել կրիպտոթուրքերի ընտանիքին ռուսական քաղաքացիություն տրամադրելու մասին։

Ես Ռուսաստանի քացաքացի եմ և էթնիկ հայ, Ռուսաստանի և Հայաստանի շահերը ինձ համար սերտ կապված են։ Կարծում եմ, որ Հայաստանը պետք է Ռուսաստանի հետ համադաշնակցային միության մեջ լինի, ունենա ընդհանուր բանակ, արժույթ և արտաքին քաղաքականություն։ Դա Հայաստանի համար միակ ուղին է։ Քանի դեռ դավաճանների և կոռուպցիայի դեմ կեղծ պայքարողների հանցախումբը իշխանության է, ոչ մի լավ բան տեղի չի ունենա»։

Մանրամասները՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ