«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը գրում է․
«Էլի հարյուրավոր հայկական բեռնատարներ «զմռսված» են Վրաստանում՝ Թբիլիսիի շրջանցիկ ճանապարհի Կազբեգի գյուղի հավաքման կայանում (накопитель): Էլի բողոքում են խտրական վերաբերմունքից ու «անտերությունից»: Մարդիկ չգիտեն սպասեն, որքան սպասեն, թե՞ վերադառնան Հայաստան:
Փաշինյանը մի քանի օր առաջ Վրաստանում էր, իրենց վարչապետի հետ էր հանդիպում: Հետաքրքիր է, բեռնափոխադրումների հարցը քննարկվել է, թե՞ տենց «մանր մունր» հարցերով ինքը չի զբաղվում: Իրեն հետաքրքրում են միայն «խաղաղությունը և ժողովրդավարությունը»:
Իսկ ամենահետաքրքիրն այն է, որ բեռնափոխադրումների արդեն խրոնիկական խափանումների պայմաններում Հայաստանից արտահանումներն աճում են Այստեղ են ասել. «տերդ մեռնի, գիտություն»:
ՀՀ իշխանություններ, այս մարդկանց մի բան ասելու եք, մի բանով օգնելու եք, թե՞ էլի թողնելու եք բախտի քմահաճույքին»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը