15 11 2024

Վերին Լարսի անցակետում շուրջ 600 հայկական բեռնատար է կուտակվել

Վերին Լարսի անցակետում շուրջ 600 հայկական բեռնատար է կուտակվել

Վերին Լարսի անցակետի մոտ սահմանը հատելուն սպասող տրանսպորտային միջոցների մեկ երրորդը հայկական բեռնատարներն են։ Այս մասին են վկայում Հյուսիսային Օսեթիայի ճանապարհային երթևեկության կազմակերպման կենտրոնի տվյալները։

Վերջին տվյալներով` հերթում գրանցված է 1,832 բեռնատար, որոնցից 580-ը հայկական են։

Ըստ էլեկտրոնային տվյալների` հիմա «կանաչ գոտով» (անմիջապես սահմանով) անցումը փակ է, սակայն ո՛չ վրացական, ո՛չ ռուսական կողմն այդ կապակցությամբ պաշտոնական հաղորդագրություն չեն հրապարակել։

Վիճակագրության համաձայն՝ Վերին Լարսով օրական շուրջ 150 հայկական բեռնատար է անցնում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ