08 11 2022

Պետտուրքն ավելացնում են, որ մարդիկ քիչ դիմեն դատարան, սա չեմ ընկալում․ փաստաբան



 Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի նախաձեռնությամբ ԱԺ 334 դահլիճում տեղի է ունենում քննարկում «ՀՀ դատարանների գերծանրաբեռնվածության խնդիրները եւ դատական գործը ողջամիտ ժամկետում քննելը՝ որպես Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով սահմանված՝ անձի արդար դատաքննության իրավունքի տարր» թեմայով: Քննարկամը մասնակից փաստաբանը նշեց, որ  պետտուրքն ավելացնում են, որ մարդիկ քիչ դիմեն դատարան,  ինչն անհասկանալի է։

«Պետտուրքն ավելացնում են, որ մարդիկ քիչ դիմեն դատարան, սա ինչպես կարող է լինել իրավական պետության մեջ։ Արդարադատությունը չպետք է որևէ ձևով սաահմանափակվի , երբ պետական տուրք են ավելացնում՝ հնգապատկելով այդ գումարը ես դա չեմ ընկալում , ո՞նց է հնարավոր իրավական պետության մեջ պետական տուրքերի ավելացումով պատճառաբանվի, որ դատարաններ քիչ անձինք դիմեն»,-ասաց փաստաբանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ