07 11 2022

Գոնե դուք թալանից մի խոսեք․ Սևակ Հակոբյան

Գոնե դուք թալանից մի խոսեք․ Սևակ Հակոբյան

Yerevan.Today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը գրում է․

«Ասում են՝ «Սիլ պլազա»-ն կարող է առնեն Գռզոյի ձեռքից (չեմ հավատում, շոու է)։ Օլիգարխը նյարդայնացել է, միկրոֆոն տեսնելիս զգացմունքները չի կարողանում զսպել։

Ուշագրավը, սակայն, որն է։ Երևանի ամենակենտրոնում գտնվող թանկ ու սիրուն շենքերից մեկը 1994 թվականին ընդամենը 5655 դոլարով սեփականաշնորհվում է Խաչատուր Սուքիասյանենց կողմից։ Դա լինում է Վահագն Խաչատուրյանի որոշմամբ։ Վահագն Խաչատուրյանը հետո դառնում է Խաչատուր Սուքիասյանի աշխատողը, հետո դառնում է ՀՀ նախագահ։

Հիմա էդ շենքը ուզում են վերցնել իր ձեռքից։ Կվերցնե՞ն, վստահ եմ՝ այո, բայց այլ իշխանության օրոք, հաստատ՝ ոչ այս։

Մեկ այլ շենք էլ կա՝ «Ռոսիա» կինոթատրոնը՝ Երևանի մեկ այլ հրաշալի շենքերից մեկը, որը հերիք չի սեփականաշնորհումից հետո այդպես էլ չի աշխատել իր նշանակությամբ՝ որպես կինոթատրոն, դեռ մի բան էլ ստացել է այսօրվա անճոռնի տեսքը և որի ամեն անկյուն, գումարած հարակից այգու տարածքը, որի վրա այլ տոնավաճառներ են սարքվել, Սուքիասյանին ապահովում է ստաբիլ եկամուտ՝ ամենից վատ իմաստով տոնավաճառի տրամաբանության մեջ։

Լավ էլի, գոնե դուք թալանից մի խոսեք, իսկ լրագրողների մոտ ձեզ զսպեք, առնվազն տարիքը դա է պահանջում»։

 

 

 

 

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ